Ներքին 6 ամիս առաջ - 17:35 15-04-2026

Արթիկի համայնքապետի ընկերը պետական աշխատողներին հրահանգում է ՔՊ-ի համար ձայներ բերել

Oragir.News-ը ահազանգեր է ստանում Արթիկ խոշորացված համայնքից, ըստ որոնց՝ համայնքապետ Անան Ոսկանյանի մտերիմը՝ Մերուժան Հարեյանը, պետական կառույցների աշխատողներին հրահանգում է ձայներ հավաքել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մերժելու դեպքում վերջինս աշխատակիցներին ակնարկվում է, որ նրանք կարող են զրկվել աշխատանքից և անցնել գործազուրկների շարքերը։ Քաղաքացիները, որոնք դիմել են Oragir.News-ին, հրաժարվում են հրապարակային խոսել՝ վախենալով հնարավոր ճնշումներից, հաշվեհարդարներից և նույնիսկ քրեական հետապնդումներից։

Ըստ նույն աղբյուրների՝ գործընթացը համակարգային բնույթ ունի․ ոչ միայն համայնքապետի մտերիմն է ներգրավված, այլև Արթիկ համայնքի մի շարք գյուղական բնակավայրերի ՔՊ-ական վարչական ղեկավարներ ևս ակտիվորեն մասնակցում են ընտրական գործընթացների վրա ազդեցություն գործադրելուն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան