Ներքին 6 ամիս առաջ - 22:19 14-04-2026

Գրավ և բացակայելու արգելք. հայտնի է Գրիգորի Եսայանի խափանման միջոցը

Հայտնի երգիչ Գրիգորի Եսայանի՝ 0,24 գրամ թմրանյութի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել և գործն ուղարկել դատարան։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ Գրիգորի Ռոբերտի Եսայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «չունենալով … թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և փոխադրելու թույլտվություն», ապօրինի ձեռք է բերել և իր «Այֆոն 15» հեռախոսի պատյանի մեջ պահել «0.24 գրամ քաշով 4-CMC տեսակի թմրամիջոց»։

Ըստ վարույթի նյութերի՝ նա 2025 թվականի օգոստոսի 8-ին Սոչի-Երևան FV6933 չվերթով փորձել է այն «մաքսանենգությամբ … տեղափոխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանով», սակայն հանցանքը մինչև վերջ չի հասցրել, քանի որ «այն մոռացել և թողել է ինքնաթիռի՝ իրեն հատկացված նստատեղի կողքի դարակում», որտեղից էլ այն հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Գրիգորի Եսայանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է գրավ, իսկ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ «բացակայելու արգելքը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան