Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 22:30 14-04-2026

Փաշինյանը ղեկավարի տնազ ա․ նա հայից վրեժ ա լուծում․ հարցում

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը՝ նշելով, որ նշանակումն իրականացվել է առանց եկեղեցու համաձայնության։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Բարոյակա՞ն է, որ Փաշինյանը կարգալույծ արված նախկին հոգևորականին պաշտոն է տվել»։

Քաղաքացիների պատասխանները տարբեր էին։

«Փաշինյանը կյանքում բարոյական իլած չի։ Նա ղեկավար չի, ղեկավարի տնազ ա։ Ինքը հայ չի, հայից վրեժ ա լուծում։ Ու սաղ իր խմբակը սատանա են»,– ասաց մի տղամարդ։

«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ հոգևորականները ինձ չեն հետաքրքրում»,– նշեց մեկ այլ քաղաքացի։

Մի քաղաքացի էլ օրինակ բերեց. «Նորմալ չէ, դա նույն բանն է, ոնց որ հոգևորականը կառավարության անդամ նշանակի»։

Մի կին էլ կարծիք հայտնեց.

«Փաշինյանը միակն է, որ խաղաղություն է բերել»։

Մեկ տղամարդ էլ փիլիսոփայեց․

«Ժամանակը ցույց կտա՝ դա ազգային շահերին համապատասխա՞ն է, թե՞ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող