Ներքին 6 ամիս առաջ - 11:47 13-04-2026

Սրբերի մոտ սուրբ ես ձևանում, զվարճասերների կողքին՝ ուրախ թմբկահար, բլոտիստների կողքին՝ ուժեղ բլոտիստ. Աշոտ Երկաթը՝ Փաշինյանի մասին 

«Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր։

Ա՛յ տղա, դու ցանկացար Աբրահամ Լինքոլնի պես գեղջուկի կերպարով դառնալ երկրի ղեկավար, սակայն դու ավելի շատ նմանվեցիր Աբլֆազ Էլչիբեյին։ Հետո փորձեցիր խաղալ Ֆիդել Կաստրոյի ու Չե Գևարայի համատեղ կերպարները որպես հեղափոխական և պատերազմական հաղթողի՝ չստացվեց։ Այնուհետև քեզ նմանեցրիր վիրավոր Մոնթե Մելքոնյանին՝ չեղավ։ Հետո եկավ ժամանակ, որ քեզ դրեցիր Թոմաս Կրոմվելի տեղը և ցանկացար կործանել եկեղեցին, որպեսզի տիրանաս եկեղեցու տարածքներին ու գանձերին։ Բայց փառք ու պատիվ մեր հավատավոր ժողովրդին․․․ Այս պահին ընտրել ես Միխայիլ Գորբաչովի ցիլոյով կերպարը, որ բացում է սահմանները և ժողովրդին ազատություն տալիս։

Գիտնականների շրջապատում գիտնական ես ձևանում, սրբերի մոտ՝ սուրբ, օտարերկրյա դիվանագետների կողքին՝ «դիվանագետ», զվարճասերների կողքին՝ ուրախ թմբկահար, բլոտիստների կողքին՝ ուժեղ բլոտիստ։ Դու քո շուրջն ես հավաքում միամիտ, անմեղ, դյուրահավատ մարդկանց։ Ամբոխներին կառավարելու ինչպիսի՜ պրիմիտիվ միջոց։

Մեր բախտը բերեց, որ Կալիգուլայի նման ձիուդ կուսուլ չնշանակեցիր, թեպետ քո շրջապատում ձիերի պակաս չկար։

Մեծն Չառլի Չապլին քեզ կնախանձեր։ Հիմա խաղում ես «Երկրի հակառակ կողմը», բայց ես, այս ճաղերի հետևում նստած, մթության մեջ անընդհատ մտածում եմ ու չեմ հասկանում «Երկրի ո՞ր կողմը» կամ «Ո՞ր երկրի կողմը»։

Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր։

Դու կրում ես տվյալ միջավայրին համարժեք դիմակ։ Եվ միամիտ մարդիկ հեշտությամբ քեզ հավատում են՝ մտածելով, որ դու իրենցից մեկն ես, և պարզ մարդկանց համար դա հաճելի է։ Եվ այդ մարդկանց դարձնում ես քեզ հանցակից, որ կարողանաս վերջում մեղքը բարդել իրենց վրա։

Դու այս ի՞նչ արեցիր, ա՛յ տղա, այս ի՞նչ արեցիր․․․»։

Սիսական ջոկատի հրամանատար
«Վարդաշեն» ՔԿՀ բանտարկյալ
Աշոտ Մինասյան «Երկաթ»

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան