Ներքին 6 ամիս առաջ - 10:36 13-04-2026

Ինչու է Նարե Հովհաննիսյանը հեռացել Hayat Project-ից

«Hayat Project» խմբի կազմում տեղի ունեցած փոփոխությունները շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Նարե Հովհաննիսյանն ու Արթուր Եղիազարյանը հեռացել են թիմից, համանցանցում տարբեր քննարկումներ ու վարկածներ սկսեցին շրջանառվել։

Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված նոր տեսանյութում Նարե Հովհաննիսյանը պատասխանել է հետևորդների ամենաանհանգստացնող հարցերին։

Շատերին հետաքրքրում էր՝ արդյոք թիմից հեռանալու պատճառը կոնֆլիկտն ու վեճն է եղել։ Երգչուհին հերքել է այդ լուրերը՝ նշելով, որ որևէ վեճ չի եղել։ Ավելին, նա ընդգծել է, որ կողմերը շարունակում են աջակցել միմյանց։

«Ես չեմ ափսոսում դուրս գալու համար, քանի որ դա եղել է իմ գիտակցված որոշումը։ Միևնույն ժամանակ, անչափ շնորհակալ եմ այն ուղու համար, որն անցել ենք միասին»,- նշել է Նարեն։

Չնայած թիմից հեռանալու շուրջ բարձրացած աղմուկին՝ Նարեն լի է էներգիայով և նոր ծրագրերով։ Նա արդեն իսկ աշխատում է իր առաջին տեսահոլովակի վրա, որը շատ շուտով կհանձնի հանդիսատեսի դատին։ Սա կլինի երգչուհու ստեղծագործական կյանքի նոր ու ինքնուրույն փուլի սկիզբը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան