Արտաքին 6 ամիս առաջ - 15:24 12-04-2026

Ես կորցրի երեխայիս, բայց ներել եմ բոլորին. Մարգարիտա Սիմոնյանի անկեղծ խոստովանությունը

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը «Գաղտնիք միլիոնի համար» (Секрет на миллион) հաղորդման շրջանակներում առաջին անգամ մանրամասն անդրադարձել է իր կյանքի ամենադժվար փուլերից մեկին՝ չորրորդ հղիության ընդհատմանը։

2020 թվականի մարտին տեղի ունեցած ողբերգությունը լրագրողը դիմավորել է բացառիկ տոկունությամբ, ինչը զարմացրել է նույնիսկ նրա ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին։ Հղիության կորստից անմիջապես հետո Սիմոնյանն իր անձնական բլոգում հայտնել էր ցավալի լուրը՝ խնդրելով հարգել իր լռությունը։ Սակայն այդ պահին իսկ նա որոշել էր իր էներգիան ուղղել բարեգործությանը։

Նա հայտարարել էր, որ պատրաստ է ֆինանսապես օգնել այն հղի կանանց և նորաթուխ մայրերին, ովքեր ունեն դրա կարիքը՝ փոխանցելով անհրաժեշտ գումար երեխայի կյանքի առաջին ամիսների ծախսերը հոգալու համար։

Հաղորդման ընթացքում Մարգարիտան խոստովանել է, որ արցունքներ չի թափել։ Նրա խոսքով՝ լինելով երեք երեխաների մայր, նա մեղք էր համարում ողբալ իր վիճակը, երբ կան կանայք, ովքեր տասնամյակներ շարունակ չեն կարողանում մայրանալ։

«Ես ինքս ինձ ասացի՝ մի քիչ խիղճ ունեցիր։ Դու 40 տարեկան ես, ունես երեք փոքրիկ, իսկ կրտսերդ ընդամենը չորս ամսական է։ Ինչպե՞ս կարող ես ամբողջ ընտանիքը ներքաշել այս հիստերիայի մեջ»,- հիշում է նա։ Սիմոնյանը պնդում է, որ իր չորրորդ հղիության ձախողման պատճառը եղել են քաղաքական հակառակորդների կողմից իրականացված հետապնդումները։

Ըստ նրա՝ թիրախավորված հարձակումները սկսվել էին դեռևս երրորդ հղիության ժամանակ, երբ նա հազիվ էր կարողացել փրկել դստերը՝ Մարոյին։ Ցավոք, չորրորդ դեպքում օրգանիզմը չի դիմացել լարվածությանը։

Չնայած Տիգրան Քեոսայանի զայրույթին և «բոլորին ոչնչացնելու» ցանկությանը, Մարգարիտան ընտրել է ներման ճանապարհը. Նա վստահեցնում է, որ վաղուց ներել է իրեն հետապնդողներին։

Լրագրողը հավատացած է, որ «դատաստանը կգա վերևից», և մարդու գործը միայն ներելն է։ Նա ընդունել է կատարվածը որպես կյանքի դաս և փորձություն։

Հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան չի կարողացել զսպել արցունքները՝ լսելով Սիմոնյանի սառնասիրտ, բայց միևնույն ժամանակ խոր հուզական պատմությունը, որը ևս մեկ անգամ ապացուցեց նրա ուժեղ բնավորությունն ու հավատարմությունը սեփական սկզբունքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում