Նրանց կարծիքով 6 ամիս առաջ - 21:00 11-04-2026

Պատահական չի․ Նիկոլին լիքը գերիներ են պետք, գնացել են, որ իրենց էլ գերի վերցնեն․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ջարդերի 34-րդ տարելիցը։ 34 տարի առաջ այս օրը վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը մտավ Մարտակերտի շրջանի այս գյուղն ու զանգվածային ջարդ սկսեց՝ շուրջ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ, մեծ մասը՝ կանայք, երեխաներ, խոշտանգվեցին ու սպանվեցին, տասնյակ հայերի որպես պատանդ անհետ տարան։

Հետաքրքիր է, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հենց այս օրն են Ադրբեջան մեկնել ու այս երկրի հետ խաղաղության կամուրջ կառուցել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ըստ ձեզ պատահակա՞ն է, որ հայ փորձագետները Ադրբեջան են գնացել Մարաղայի կոտորածի տարելիցի օրը»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա պատահականություն չէ, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Ինձ թվում ա՝ պատահական չի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ գնացել են, որ իրենց էլ գերի վերցնեն։

«Գնացել են երևի, որ իրանց էլ գերի վերցնեն։ Ինչքան Նիկոլին գերի, էնքան լավ։ Էդ ա էս երկրի վիճակը, Նիկոլին լիքը գերիներ ա պետք։ Ինձ չի թվում, որ պատահականություն ա։ Քանի Ալեն Սիմոնյանը, Նիկոլը ըտեղ են,տենց բաներ հա էլ կլնեն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա անընդունելի է։

«Իհարկե պատահական չի, երկուստեք որոշման արդյունք է , իմ տեսակետով՝ անըդունելի»,- ասաց նա։

«Ճիշտ են արել,որ գնացել են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․ Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան