Ներքին 6 ամիս առաջ - 11:30 11-04-2026

Փորձություններից պետք չէ վախենալ. Միասնական ժամերգություն՝ Արագածոտնի թեմում

Արագածոտնի թեմում շարունակվում են միասնական աղոթքներն ու ժամերգությունները։
Թեմի հոգևորականները, միանձնուհիներն ու հավատավոր համայնքը հավաքվել էին Արագածավան բնակավայրում՝ մասնակցելու համատեղ աղոթքին։

Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, Ժամերգությունից առաջ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարվեց Հոգեհանգստյան կարգ՝ հայրենիքի համար նահատակված հերոսների հիշատակի համար։

Այնուհետև հոգևորականաց դասը և հավատացյալները, «Քրիստոս Յարեաւ» ավետաբեր շարականը երգելով, թափորով մուտք գործեցին եկեղեցի, որտեղ կատարվեց Երեկոյան ժամերգություն։

Ժամերգության ավարտին Թալինի հովվության հոգևոր հովիվ, Արժանապատիվ Տեր Հայկ քահանա Սահակյանը փոխանցեց իր պատգամը ներկաներին։ Նա հորդորեց հավատացյալներին հավատքը գործի վերածել, ապրել ճշմարիտ քրիստոնյային վայել կերպով, չվախենալ փորձություններից և ընդգծեց. «Փորձություններից պետք չէ վախենալ, քանի որ դրանք կան, որպեսզի մենք առավել զորեղ դառնանք»։

Ժամերգությունից հետո ուխտավորների համար բարերար ընտանիքի կողմից կազմակերպվել էր սիրո ճաշ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան