Արտաքին 6 ամիս առաջ - 22:55 10-04-2026

Իրանի դեմ ագրեսիայի մեղավորները չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունները. ՌԴ ԱԳՆ

Իրանի դեմ ագրեսիայի մեղավորները չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել Հորմուզի նեղուցի շուրջ իրադարձությունները:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները Պակիստանում, որոնք նախատեսված են ապրիլի 11-ին, բացում են Պարսից ծոցում կարգավորման հնարավորությունը: Երկրների մեծ մասն աջակցում է այդ գործընթացին և հույս ունի, որ բանակցությունները հաջող կլինեն, հայտնել են նախարարությունում։

Սակայն, ցավոք, կան ուժեր, որոնք արգելակում են շարժումը դեպի խաղաղություն, կամա թե ակամա խոչընդոտներ են ստեղծում այդ ճանապարհին։ Մասնավորապես, նրանք, ովքեր ագրեսիա են սանձազերծել Իրանի դեմ, իսկ այժմ նրան մեղադրում են Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված խնդիրների համար, չպետք է թաքցնեն, թե իրականում ինչպես են զարգացել իրադարձությունները, և այն փաստը, որ մինչև փետրվարի 28-ը այդ կարևոր ջրային զարկերակը անխափան գործել է։

ԱԳՆ-ն կոչ է արել Պակիստանում հայտարարված բանակցությունների բոլոր մասնակիցներին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է խաթարել ստեղծված հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան