Ներքին 6 ամիս առաջ - 18:42 10-04-2026

Սա համակարգային ատելության արդյունք է. ՀՀ ԱԳՆ-ն՝ Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի առթիվ

Սա համակարգային ատելության արդյունք է. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ:

Նախարարությունը հիշեցրել է, որ 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղը ենթարկվել է նախապես պլանավորված և դաժան կոտորածի։ «Սա տեղի է ունենում, երբ համակարգային ատելությունն ու մշտական անպատժելիությունը մնում են անպատասխան»,–ասված է ԱԳՆ–ի X-ի էջում։

Ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվել է, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվել է ադրբեջանական ուժերի կողմից։ Հարձակման ժամանակ պատանդ են վերցվել 29 կին և 9 երեխա, 19-ի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ավելին, քան պարզապես հարգանքի տուրք. այն պահանջում է իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը, ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, նախարարությունը չի մոռացել կրկին նշել, որ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ թշնամանքի հռետորաբանությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում