Ներքին 6 ամիս առաջ - 14:50 10-04-2026

Ցավոք՝ Բաքվում դեռ կան գերիներ, և այդ մարդիկ օր առաջ պետք է ազատ արձակվեն. Արարատ Միրզոյան

«Հաստատված խաղաղությունն ակնհայտորեն ինստիտուցոնալացման կարիք ունի: Խաղաղությունը կա, մենք դրա պտուղները վայելում ենք, բայց հասկանում ենք, որ այն դեռ նոր է, խնամքի ու հոգատարության կարիք ունի»:

Այս մասին Հայաստանի ու Էստոնիայի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Կան բազմաթիվ հարցեր, որ լուծվել են, բայց ցավոք սրտի և հասկանալիորեն՝ բոլոր հարցերը չեն, որ լուծված են:

Ցավոք Բաքվում դեռ կան գերիներ և մեր դիրքորոշումը մեկն է՝ օր առաջ այս մարդիկ պետք է ազատ արձակվեն ու նրանց ազատ արձակումը կգա ամրապնդելու հաստատված խաղաղությունը:

Շարունակում ենք մեր երկխոսությունը այս թեմայով: Դա մեր օրակարգի ամենագլխավոր հարցերից մեկն է:

Կարմիր խաչի գործունեության ավարտը Ադրբեջանում ավելի է բարդացրել իրավիճակը այս առումով, համաձայնվում ենք, որ խնդիրը կա և շարունակում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ», - ասաց Արարատ Միրզոյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան