Ներքին 6 ամիս առաջ - 21:39 09-04-2026

Խաչիկ Գալստյանի գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան․ նա պետք է արդարացվի

«Հայրենիք» կուսակցության անդամ, քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանի քրեական գործը մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Oragir.News-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Oragir.News-ի հետ զրույցում Խաչիկ Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը նշեց՝ տեղյակ չէ, որ գործը հասել է դատարան։



«Ես մեղադրական եզրակացությունը ստացել եմ, բայց որ մուտք է գործել դատարան, դրա մասին տեղյակ չեմ»,- ասաց նա։

Մեկնաբանելով Խաչիկ Գալստյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը՝ նա նշեց, որ Գալստյանը ոչ մի հանցավոր արարք չի կատարել, ինչը նշանակում է, որ պետք է արդարացվի։

Նշենք, որ Խաչիկ Գալստյանի գործը մակագրվել է դատավոր Վարդգես Արայիկ Սարգսյանին։ Ըստ մեղադրանքի՝ Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը, նախնական համաձայնության գալով «Հայրենիք» կուսակցության տարածքային շտաբի պետ Խաչիկ Գալստյանի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ, ներգրավված է եղել ենթադրյալ ընտրակաշառքի առաջարկման գործընթացում։



Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, խոսքը վերաբերում է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին կայանալիք ավագանու ընտրություններին։

Քննության տվյալներով՝ նշված անձինք, տարբեր քաղաքացիների, այդ թվում՝ այլ քաղաքական ուժերի համակիրների ներգրավմամբ, առաջարկել կամ խոստացել են ընտրակաշառք՝ «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու նպատակով։

Արամ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել խմբով, նախնական համաձայնությամբ ընտրակաշառք առաջարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածով։

Հարկ է նշել, որ Խաչիկ Գալստյանի պաշտպանական կողմը կտրականապես հերքում է առաջադրված մեղադրանքը։

Գալստյանի պաշտպան Արսեն Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ իր պաշտպանյալը որևէ հանցավոր արարք չի կատարել, և նրան կալանքի տակ պահելու համար որևէ իրավական հիմք չկա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով