Արտաքին 6 ամիս առաջ - 20:25 09-04-2026

Իրանը Թուրքիային ցանկանում է տեսնել որպես երաշխավոր երկիր

Չինաստանում Իրանի դեսպան Աբդոլռեզա Ռահմանի Ֆազիլն Իրանի և ԱՄՆ-ի միջև երկշաբաթյա հրադադարի հաստատումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:

Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ի կողմից կրկին բախումներ սկսելու հավանականությունը բացառելու համար հստակ երաշխիքների կարիք կա: Այն ապահովելու համար վերջինս նկատի է ունեցել Չինաստանի, Ռուսաստանի, Պակիստանի և Թուրքիայի հնարավոր համագործակցության գործոնը:

Վերջինս մասնավորապես հույս է հայտնել, որ ՄԱԿ-ը, Չինաստանի և Ռուսաստանի պես մեծ պետությունները, ինչպես նաև Պակիստանի և Թուրքիայի պես միջնորդ պետությունները կհամագործակցեն տարածաշրջանում խաղաղություն ապահովելու հարցում, ինչի արդյունքում պատերազմը կավարտվի ու կհաստատվի տևական խաղաղություն:

Հիշեցնենք, որփետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը օդային հարձակումներ էին ձեռնարկում Իրանի ուղղությամբ, իսկ Իրանը հարվածում էր տարածաշրջանային պետություններում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին, ինչպես նաև Իսրայելի տարբեր ենթակառուցվածքների:

Արդեն ապիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը հայտարարեցին հրադադարի մասին, որի մեջ դիտարկվում է նաև Իսրայելի կողմից հրադադարի պահպանում: Սակայն այժմ իրանական կողմը պնդում է, որ Իսրայելը խախտում է հրադադարը՝ շարունակելով հարվածները Լիբանանի ուղղությամբ: Ամերիկյան կողմն էլ հակադարձում է, թե հրադադարը լիբանանյան ճակատի հետ առնչություն չունի:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով