Ներքին 6 ամիս առաջ - 15:05 09-04-2026

Ինչու ՔՊ-ի հաշվետվությունը դեռ չի հրապարակվել․ ԿԿՀ-ի պարզաբանումը

«Բոլոր կուսակցությունները իրենց հաշվետվությունները էլեկտրոնային համակարգով ներկայացնում են մինչև փետրվարի 20-ը։ Այնուհետև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզում է, թե որ կուսակցություններն են ենթակա աուդիտի և կազմակերպում է այդ գործընթացը։

Այն կուսակցությունները, որոնք ստանում են պետական ֆինանսավորում, իրենց հաշվետվությունները չեն հրապարակում փետրվարի 20-ին, այլ՝ աուդիտորական եզրակացությունը ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Տիգրան Ծատուրյանն՝ արձագանքելով «ՔՊ-ն օրենքից վե՞ր է. իշխող կուսակցությունը 2025-ի հաշվետվությունը չի ներկայացրել ԿԿՀ» վերտառությամբ հոդվածին, որտեղ Oragir.News-ն անդրադարձել էր կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ներկայացման ժամկետին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2025 թվականի իր տարեկան հաշվետվությունը դեռևս չի ներկայացրել ԿԿՀ, մինչդեռ՝ պարտավոր էր դա անել մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը։

«Այս առումով Ձեր վերլուծությունը, ըստ էության, ճիշտ է, և Դուք հոդվածում կատարել եք համապատասխան նշում։ Սակայն աուդիտի ենթակա հաշվետվությունները հրապարակվում են եզրակացությունը ստանալուց հետո, ինչը կարևոր է ընդգծել՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար»,- պարզաբանեց Ծատուրյանը։

Նա նաև հավելեց, որ ներկայումս աուդիտի ենթակա կուսակցությունները ութն են, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Հանրապետությունը», «Վերածնվող Հայաստանը», ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Դրանք գտնվում են աուդիտի գործընթացում, որը տևում է մոտավորապես մեկուկես ամիս։

«Ներկայումս աուդիտն արդեն կազմակերպված է, պայմանագրերը կնքվել են մարտի վերջին։ Աուդիտի իրականացման համար նախատեսված է մոտավորապես 1.5 ամիս ժամկետ։ Սովորաբար պայմանավորվածությունն այն է, որ աուդիտորական եզրակացությունները տրամադրվում են ապրիլի վերջին։ Հետևաբար, եզրակացությունները կարելի է ակնկալել ապրիլի վերջում՝ նշված ժամկետի ավարտից հետո»,- նշեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետը։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով