Ներքին 6 ամիս առաջ - 14:30 09-04-2026

Փոխվել են որոշ ցմահ դատապարտյալների անվտանգային գոտիները և պայմանները

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահ, ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի գլխավոությամբ, արտագնա նիստ է անցկացրել «Սևան» քրեակատարողական հիմնարկում։

Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Նիստի ընթացքում հանձնաժողովը քննարկել է ցմահ ազատազրկման դատապարտված որոշ անձանց գործերը նրանց անվտանգային գոտիների փոփոխության նպատակով։

Հանձնաժողովի անդամներն անձամբ հանդիպել են դատապարտյալների հետ, ծանոթացել վերջիններիս կողմից ներկայացվող հիմնավորումներին, տեղում ուսումնասիրել նրանց՝ վերասոցիալականացման, կրթական գործընթացներում ներգրավվածությունն ու աշխատանքային զբաղվածությունը։ Անմիջական շփման ընթացքում գնահատվել են նաև դատապարտյալների անձնական հատկանիշները և հնարավոր ռիսկերը։

Նիստի արդյունքում կայացված որոշումների համաձայն՝ որոշ ցմահ դատապարտյալներ իրենց պատժի հետագա կրումը կշարունակեն առավել ցածր անվտանգային գոտիներում և պայմաններում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում