Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:19 08-04-2026

ՔՊ-ի համար կարևորը քարոզչությունն է․ Հայկ Սարգսյանը պետական գաղտնիք է հրապարակել

Թվերի հրապարակումը, հատկապես պաշտպանական ոլորտում, կարող է հակասել գաղտնիության պահանջներին․ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից զորակոչի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին։

«Անցած տարի, երբ նույն հարցերն էին քննարկվում, և Հայկ Սարգսյանը սկսեց թվեր ներկայացնել, ես այդ հարցը բարձրացրեցի, որ կա գաղտնիության կարգ։ Այդ ժամանակ որոշվեց, որ նման թվեր չեն հրապարակվելու»,- նշեց նա։

Միևնույն ժամանակ, Մանուկյանի խոսքով, ներկայումս իշխանությունները հակառակ մոտեցում են ցուցաբերում․

«Ես Հայկ Սարգսյանին չեմ առանձնացնում, ես խոսում եմ ամբողջ իշխանության մասին։ Այս իշխանության համար անվտանգությունը ամենաքիչ կարևորն է, կարևորը քարոզչությունն է։ Այսպիսի խայտառակ իրավիճակ դժվար է պատկերացնել, երբ պաշտպանության նախարարությունն ինքն է պարբերաբար քարոզչական հնարքներ կիրառում՝ մոռանալով գաղտնիության մասին»։

Պատգամավորը ընդգծեց, որ նույն իշխանությունները, որոնք նախկինում զինտեխնիկան համարում էին գաղտնի, այժմ այն ներկայացնում են հանրությանը․

«Եթե մի ամիս առաջ զինտեխնիկան գաղտնի էր, և դրա համար հատուկ թույլտվությամբ էին լրագրողները կամ ինչ-որ այլ մարդիկ այցելում, հիմա, պայմանական ասած, ցուցադրություն են կազմակերպում մայիսի 28-ին։ Իրականում դա շքերթ չէ, այլ տեխնիկայի ցուցադրում, քանի որ, հավանաբար, Փաշինյանը վախեցավ, որ Ալիևը կարող է ջղայնանալ: Շքերթ ասելով՝ մի գուցե փուչիկներ կախեն տեխնիկայի վրա, որ իրենց «խաղախության» օրակարգից չշեղվեն:

Մանուկյանի գնահատմամբ՝ նման քայլերը հակասում են նույնիսկ իշխանությունների հռչակած քաղաքականությանը.

«Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում զինտեխնիկայի ցուցադրում և խաղաղության օրակարգ։ Սրանք իրար հետ համատեղելի չեն»։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հետևանքներ կլինեին, եթե Հայկ Սարգսյանի փոխարեն նման հայտարարություններ աներ ընդդիմադիր պատգամավորը, Մանուկյանը նշեց․

«Դա կարելի է հարցնել Սիմոնյան Անդրանիկին, Նիկոլ Փաշինյանին, բայց Եթե ընդդիմադիր պատգամավոր լիներ և նման թվեր ներկայացներ, հետևանքները բոլորովին այլ կլինեին։ Կարող է՝ ռազմական ոստիկանությունից սկսած՝ մինչև այլ կառույցներ, օրինակ՝ տանս դիմաց շարվեին»։

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ՊՆ-ն հայտարարություն էր տարածել՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած տարաբնույթ հայտարարությունները որակելով ապատեղեկատվություն։ ՊՆ-ն նկատել էր նաև, որ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, այնինչ՝ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով