Ներքին 6 ամիս առաջ - 16:39 07-04-2026

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած տարաբնույթ հայտարարություններն ապատեղեկատվություն են. ՊՆ

Պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած տարաբնույթ հայտարարություններն ապատեղեկատվություն են։

Այս մասին ասված է ՊՆ հայտարարության մեջ։

«Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է:

Հավելենք, որ 2024 թվականին զինված ուժերում թոքաբորբի հետևանքով մահացության որևէ դեպք առհասարակ չի արձանագրվել:

2023 թվականից սկսած իրականացվող պատվաստումային գործընթացի, ինչպես նաև հիվանդների վաղ հայտնաբերման ու պատշաճ բուժօգնության կազմակերպման արդյունքում՝ ընդհանուր հիվանդացության մեջ թոքաբորբով հիվանդացության մակարդակը զգալիորեն նվազել է՝ յուրաքանչյուր տարի 8-13 %, ինչպես նաև էականորեն նվազել է թոքաբորբի պատճառով ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թվաքանակը:

Հաջորդիվ պատգամավորը հնչեցրել է զորակոչի և զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ թվեր, ինչի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ զորակոչի պլանավորման և թվաքանակի վերաբերյալ տվյալները դասվում են գաղտնագրման ենթակա տեղեկությունների շարքին:

Առիթ ենք ունեցել նաև նշելու, որ 2022 թվականի համեմատ՝ 2025 թվականին զորակոչվածների թվաքանակն ավելացել է 25,3 %:

Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների վերաբերյալ:

Նաև հայտարարում ենք, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը մշտապես համապատասխան կառույցների ուշադրության կենտրոնում է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ