Ներքին 6 ամիս առաջ - 14:14 08-04-2026

Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի գործը քննող 2-րդ քննիչն է ազատվել աշխատանքից

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ 18-ամյա դպրոցականների գործով արդեն երկրորդ քննիչն է ազատվել պաշտոնից։

ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ ապրիլի 7-ին ստորագրած հրամանով՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ քննչական երրորդ բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը աշխատանքից ազատվել է, ըստ հրամանի՝ սեփական գրավոր դիմումի համաձայն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ աշխատանքից ազատվել է նույն գործով քննիչ Հակոբ Հակոբկոխյանը։

Ըստ ՔԿ-ի՝ նրա ազատման պատճառն այն էր, որ տղաների տանը խուզարկության ավարտից հետո քննիչը լրագրողներին ասել էր, որ ոչինչ չեն հայտնաբերել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»