Ներքին 6 ամիս առաջ - 17:50 07-04-2026

Մայրամուտից մինչև Մայր Հայաստան. Անի Խաչիկյանի փիլիսոփայական անդրադարձը՝ մայրության տոնին

Դերասանուհի Անի Խաչիկյանը Մայրության տոնի առթիվ սոցցանցերում կիսվել է որդու հետ ջերմ ու զվարճալի կադրերով՝ դրանք ուղեկցելով խորքային ու փիլիսոփայական մտորումներով։

Նրա հրապարակումը կարճ ժամանակում լայն արձագանք է գտել և գրավել հետևորդների ուշադրությունը։ Խաչիկյանը իր գրառման մեջ յուրահատուկ կերպով անդրադարձել է «մայր» բառի լեզվական և հոգևոր շերտերին՝ ներկայացնելով այն տարբեր դրսևորումներով՝ մայրամուտ, մայրաքաղաք, մայր հող, մայր բնություն, մայրենի լեզու, մայրցամաք, Մայր Աթոռ, Մայր Հայաստան, Մայր Աստվածածին։

Նրա ընկալմամբ՝ «մայր» հասկացությունը սահմանափակված չէ միայն կենսաբանական դերակատարությամբ, այլ ունի համընդհանուր ու տիեզերական նշանակություն։ Դերասանուհին անկեղծորեն խոստովանել է, որ իր կյանքի ամենակարևոր ու լավագույն իրադարձությունը մայրանալն է եղել՝ նշելով, որ դա և՛ իր ընտրությունն է, և՛ իրեն տրված հնարավորություն։ Նրա խոսքով՝ մայրությունը դարձել է սեփական արարչական բնության հետ առերեսվելու բացառիկ միջոց։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ կնոջ ներսում առկա ստեղծագործ ուժը չի սահմանափակվում միայն երեխայի ծնունդով, այլ կարող է կյանք ու շունչ հաղորդել ամեն ինչի, ինչին կինը մոտենում է սիրով՝ լինի դա գաղափար, ճանապարհ, հասարակություն թե արժեքային համակարգ։

Խաչիկյանը նաև շեշտել է, որ եթե կնոջը տրված չէ կամ նա չի ընտրում կենսաբանական մայր դառնալու ուղին, ապա նրա առջև բաց է այլ՝ ավելի լայն, «տիեզերական» ստեղծագործության հնարավորություն, որտեղ սիրո միջոցով կարելի է ստեղծել ու ձևավորել կյանքի տարբեր ոլորտներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում