Մամուլ 6 ամիս առաջ - 08:51 07-04-2026

Իշխանությունը հիմա էլ կռիվ է տալիս Սամվել Կարապետյանի անվան դեմ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ Իշխող խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստն իրականում բարերար Սամվել Կարապետյանի դեմ է, ավելի ճիշտ՝ կռիվ նրա անվան հետ: Բանն այն է,որ Ընտրկան օրենսգիրք սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխություններից մեկն այն է, որ արգելեն կուսակցություններին, դաշինքներին օգտագործել անձնանուններ. «Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճան նման անվանումներ եւ (կամ) դրանց հոլովաձեւեր: Կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական բնույթի բառեր կամ այլ արտահայտություններ»:

Հիշեցնենք, որ Կարապետյանի հիմնադրած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վերջերս դաշինք կազմեց երկու ուժի հետ եւ մտադիր են ընտրություններին մասնակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինքով: Իսկզբանե էլ իշխանականները կռիվ էին տալիս Կարապետյանի լուսանկարների հետ, որտեղ փակցվում էին դրանք՝ տուգանում էին, հիմա էլ նրանց կռիվը Կարապետյանի անվան հետ է, հավանաբար հասկանում են, որ իրենց քարոզչությունը արդյունք չի տալիս, մարդիկ անձամբ Կարապետյանի հետ մեծ հույսեր են կապում, ուստի նման փոփոխություն են ընտրությունից հինգ պակաս ձեռնարկում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում