Արտաքին 6 ամիս առաջ - 21:32 06-04-2026

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը արձագանքել է ռուսական գազի գնի շուրջ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը

ՌԴ խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը․

Գազի ներկայիս գինը նաև հզոր խթան է Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման համար, նշել է քաղաքական գործիչը՝ կոչ անելով իր հայ գործընկերներին արդար վերլուծություն անել։

«Ուշադրություն գրավեց Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հնչեցրած ռեզոնանսային հայտարարությունը, ըստ որի՝ եթե, այսպես ասած, որոշում ընդունվի Հայաստանի համար ռուսական գազի գնի բարձրացման մասին, ապա Հայաստանը դուրս կգա Եվրասիական տնտեսական միությունից և այլ կառույցներից։

Խնդրի նման ձևակերպումը թվում է ոչ լիովին ճիշտ։ Չէ՞ որ ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայացրել է ներկա իրավիճակի հստակ պատկերը.

«Էներգակիրների գները, գազի գները Եվրոպայում գերազանցում են 600 դոլարը՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում՝ 177.5 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի համար»։

Ուշադրություն դարձնեմ՝ սա ներկայացվել է առանց որևէ դինամիկայի՝ պարզապես որպես փաստի արձանագրում։

Սա այն իրականությունն է, որի պայմաններում այսօր ապրում է և որի հաշվին զարգացնում է իր տնտեսությունն ու սոցիալական ոլորտը հանրապետությունը՝ ստանալով էական մրցակցային առավելություններ։ Եվ այս իրականությունը գոյություն ունի Եվրոպայում և ամբողջ աշխարհում առկա խիստ էներգետիկ ճգնաժամի ֆոնին, որը առաջացել է ոչ թե Ռուսաստանի, այլ բոլորովին այլ երկրների գործողությունների պատճառով։

Ռուսական գազի ներկայիս գինը հանդիսանում է ինչպես Հայաստանի տնտեսության բազմաթիվ ոլորտների զարգացման հզոր խթան, այնպես էլ երկրի սոցիալական և քաղաքական կայունության կարևոր գործոն։

Կարծում եմ՝ հայկական քաղաքական գործիչների կողմից արդար և ազնիվ կլիներ հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող նման ծավալի աջակցությունը, այլ ոչ թե շահարկել գների քաղաքականության հիպոթետիկ փոփոխությունները»,- ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ