Ներքին 6 ամիս առաջ - 21:27 06-04-2026

Կասյան 7, Բուզանդ, Արամի 70․ Վազգեն I-ի և Կարեն Դեմիճյանի փողոցներում դեռ հին ցուցանակներ կան

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և նկատել, որ մի շարք փողոցներ, որոնք վերանվանվել են տարիներ առաջ, դեռևս պահպանում են նախկին անվանումները։

Երևանի ավագանին հունիսի 27-ին որոշում ընդունեց Երևանի Կասյան փողոցը կաթողիկոս Վազգեն Առաջին Վեհափառի անվամբ անվանափոխելու մասին։ 3 տարի է անցել տնտեսվարողները դեռևս գործում են նախկին անվանումների ներքո։

Մենք արձանագրել ենք մի շարք խախտումներ․
• «Կասյան 7»՝ դրամափոխանակման կետ։
• «Էվոկաբանկ»-ի մասնաճյուղ՝ «Կասյան» հասցեում գործող։
• «Կասյան 1/61 Travel» գրությամբ ցուցանակ։
• «ՀայՓոստ»-ի բաժանմունք՝ «Կասյան 1» հասցեով։

Այսինքն՝ 2023 թվականի որոշումից շուրջ երկու տարի անց փողոցում շարունակում են կիրառվել իրավական ուժ չունեցող անվանումներ՝ հասցեներ, որոնք գոյություն չունեն։

Իրավիճակն ավելի վատ է Կարեն Դեմիրճյան փողոցում։ Փողոցի անունը շատերին անծանոթ կթվա, որովհետև փողոցն ավելի հայտնի է Արամի և Բուզանդի փողոցներ։ Այս երկու փողոցները 2014 թվականին միավորվել և վերանվանվել են Կարեն Դեմիրճյանի անունով։ Երևանի ավագանին ապրիլի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Սարյան փողոցից մինչև Մաշտոցի պողոտա ընկած հատվածները Հայաստանի ազգային հերոս, պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի անունով անվանակոչելու վերաբերյալ որոշման նախագծին:

12 տարի է անցել որոշումից, անգամ քաղաքապետարանն է մոռացել փոխել ցուցանակները Բուզանդից՝ Կարեն Դեմիրճյան։

Ընդամենը 2 անկյունային ցուցանակ է փաստում, որ փողոցի անունը Կարեն Դեմիրճյան է, մնացած շենքերի վրա՝ Արամի և Բուզանդի։
Մասնավորապես՝ նշենք մի քանի չգործող հասցեներ՝
«Արդշին Բանկ» Byuzand Branch
Արամի 64, Արամի 70, 64, 72, 74, 76, 86…..

Սա հաճախ մարդկանց մոլորության մեջ է գցում։ Մարդը հասնում է նշված հասցե և չտեսնելով համապատասխան անվանումը, սկսում է կասկածել՝ արդյոք ճի՞շտ տեղում է, թե՞ ոչ։

Այս խառնաշփոթը կարող է խնդիրներ առաջացնել նաև առաքումների և ծառայությունների աշխատանքի մեջ։

Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքապետարանի հետ, որտեղից հայտնեցին, որ նման դեպքերը համարվում են խախտում։

Քաղաքապետարանից նշեցին, որ տնտեսվարողները պարտավոր են իրենց ցուցանակները և հասցեական տվյալները համապատասխանեցնել պաշտոնապես ընդունված անվանումներին և խնդրեցին ցուցանակների լուսանկարները փոխանցել։

Oragir.News-ը հետևողական կլինի, արդյոք փոխվելո՞ւ են ցուցանակները։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում