Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 6 ամիս առաջ - 19:20 06-04-2026

Սարգսյանն ու Քոչարյանը նույն ծիրում են, դրա համար ուզում ա, որ Քոչարյանն անցնի ԱԺ․ հարցում

ՀՀԿ 18-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընդդիմադիր դաշտում առկա ոչ միասնականությանը և տարաձայնություններին։ Հատկապես, խոսելով իր և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև առկա լարվածության մասին, Սարգսյանը նշել է. «Շատերից ավելի եմ ուզում, որ «Հայաստան» դաշինքը հեշտությամբ հաղթահարի շեմը, բոլորիս օգուտն է»։

Նա, այսպիսով, ընդգծել է, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերի հաջողությունը կարևոր է ընդհանուր քաղաքական դաշտի համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հավատո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանի ուժը անցնի ԱԺ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի հավատում Սերժ Սարգսյանին, որոշներն էլ դժվարացան որևէ պատասխան տալ։

«Սերժ Սարգսյանն ո՞վ ա, չեմ ճանաչում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչնչի չի հավատում։ «Ես ոչ մի բանի չեմ հավատում իրանց ասածներից, որովհետև վստահությունն իրենք կորցրել են շատ վաղուց»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը քաղաքական նույն ծիրում են։ «Իհարկե, երկուսն էլ նույն սանրի կտավն են էղել, տարաձայնությունները ինձ թվում ա՝ անձնական խնդիրներ են, բայց ընդհանուր առմամբ իրենք քաղաքական նույն ծիրում են»,- ասաց նա։

«Ես ընդհանրապես չեմ հավատում բոլոր ուժերին, որովհետև այդ ամեն ինչը արհեստական սարքած ինչ-որ պատկեր ա՝ իշխնություն-ընդդիմություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող

Ձեզ գուցե հետաքրքրի