Ներքին 6 ամիս առաջ - 17:22 06-04-2026

Ռազմագերիների մեջ կարող են լինել և՛ հերոսներ, և՝ ոչ այդքան. պետությունը նրանց պետք է սոցիալական պաշտպանության տակ առնի. Առաքել Սեմիրջյան

Գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանը գրում է.

«Ցանկացած երկրում, որտեղ առկա են թշնամու կողմից վերադարձված ռազմագերիներ պետք է հստակ օրենսդրություն գործի, ինչպես վարվել նրանց հետ:

Օրինակ ԱՄՆ- ում գերությունից վերադարձած անձը մեկ տարուց ավելի անցնում է ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական կենտրոններում բուժում, միևնույն ժամանակ մինչև կյանքի վերջ գտնվում է տվյալ երկրի հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո, քանի որ որևէ մեկը չգիտի թշնամու կողմում գտնվելու ընթացքում տվյալ ռազմագերու հետ ինչեր են արել ու ինչ պայմաններում է այդ ամենը կատարվել:

Միաժամանակ ռազմագերիները անկախ իրենց հետ կատարվածից վայելում են լայն հասարակական հարգանք, սակայն նրանց չի «թույլատրվում» նույն հասարակությանը վերաբերվող անվտանգության հարցեր քննարկել:

Ամենահայտնի օրինակը ԱՄՆ սենատոր Մաքքեյնն էր, ով չնայած ազգային հերոս էր, սակայն չընտրվեց ԱՄՆ նախագահ, քանի որ գերությունում գտնվել էր շուրջ հինգ տարի:

Խորհրդային միությունում շատ ավելի դաժան էին վարվում վերադարձած ռազագերիների հետ, ու նրանց մեծ մասին գերությունից վերադառնալուց հետո աքսորում էին սիբիր, կամ գնդակահարում էին:

Պետք է հստակ հասկանալ, որ ռազմագերիների մեջ կարող են լինել և հերոսներ և ոչ այդքան, սակայն պետության համար խնդիրը պետք է լինի ոչ թե նրանց «չեզոքացնելը» կամ նրանց արածը նսեմացնելը, այլ սոցիալական պաշտպանության տակ առնելը, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի նրանց այս կամ այն նպատակով օգտագործել, այդ թվում ներքաղաքական նպատակով , որը տվյալ պարագայում ամենավտանգավորն է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում