Արտաքին 6 ամիս առաջ - 15:57 06-04-2026

Հորդառատ անձրևները հեղեղել են Ադրբեջանի հյուսիսային շրջանները․ կա մեկ զոհ

Հորդառատ անձրևները հեղեղել են Ադրբեջանի հյուսիսային շրջանները, կան մարդկային զոհեր։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, Գուսարի շրջանում սելավային հոսքերը գետնին են տապալել էլեկտրասյուներն ու ափամերձ տրանսֆորմատորը։

Հեղեղումների հետևանքով մահացել է 27-ամյա Ֆաիք Ռասուլովը. նրան քշել-տարել է սելավը։

Միջադեպը տեղի է ունեցել Գյունդյուզգալա գյուղի տարածքով հոսող Գուրուչայ գետի վարարման ժամանակ։ Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տղամարդու մարմինը։

Բացի այդ, ջրհեղեղը կամուրջ է քանդել Սիազանի շրջանում, ինչի հետևանքով մի քանի բնակավայրեր մնացել են առանց տրանսպորտային հաղորդակցության։ Տարերքը չի շրջանցել նաև Բաքուն. տեղատարափ անձրևները կաթվածահար են արել Ադրբեջանի մայրաքաղաքը։

ԱԻՆ տվյալներով՝ հեղեղումներ են գրանցվել Բաքվի Խազարի, Սաբունչիի, Նիզամիի, Բինագադիի, Սաբայիլի և Ղարադաղի շրջաններում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան