Ներքին 6 ամիս առաջ - 13:54 06-04-2026

Հաջորդ շաբաթ ավտոբուսների ֆինանսականը կբերեք ու կզեկուցեք. Ավինյանը բարկացավ

Հաջորդ նիստին կներկայացնեք այս տարվա ծախսերի ֆինանսական հաշվարկները, նաև կբացատրեք՝ հավելյալ ֆինանսական միջոցները ինչի համար են հարկավոր ու ինչն է սխալ հաշվարկվել:

Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ սպասարկման ենթակա ավտոբուսների անսարքության վերաբերյալ:

«Եթե սխալ չի հաշվարկվել՝ խնդրում եմ ամբողջական կներկայացնեք: Վարորդների բացարձակապես չներգրավվածությունը հավաքագրման պրոցեսին անընդունելի է, մենք արդեն իսկ քննարկել ենք, ու ասել ենք, որ հավաքագրումից կախված է նաև արտաժամյայի վճարումները:

Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք բոլոր վարորդներին նորմալ վճարում ենք, և իրենք որևէ կերպ որևէ պրոցեսին չեն մասնակցում, մասնավորապես՝ հավաքագրման պրոցեսին: Սա իրենց մեղքը չի, սա ձեր դրվածքն է, որը առաջին օրվանից ասել եմ, որ անընդունելի է: Մի ամիս հետո արդեն արդյունքները կհասկանանք»,- նշել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան