Ներքին Միտք 6 ամիս առաջ - 17:40 05-04-2026

Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է՝ սև կամ սպիտակ ընտրությունը. Ֆարմանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Պատերազմում հաղթում կամ պարտվում են մինչև այն սկսվելը: Ընտրություններում ևս՝ հաղթում կամ պարտվում են մինչև քվեարկությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» հայտարարեց, որ չի մասնակցելու ընտրություններին և աջակցելու է ընդդիմադիր ամենամեծ վարկանիշն ունեցող ուժին՝ Սամվել Կարապետյանին: Նույնը հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Այլ ուժեր էլ:

ՀՀԿ-ն ևս հայտարարեց, որ չի մասնակցելու, ինչը փաստացի նույն բանն է՝ իրենց ձայները մեծավմասամբ գնալու են ընդդիմադիր առանցքային ուժին: Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը ի սկզբանե էր հայտարարել, որ խրախուսում են Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր մեծ ճակատի ձևավորումը և մտածում եմ, որ կգնան հենց այդ ճանապարհով:

Այս ամենը հույսի պատուհան է: Ու նման որոշում կայացրած անձինք հարգանքի են արժանի, որ իրենց օրինակով բոլորին հուշել են՝ կա մեկ գերխնդիր, ու դա Նիկոլի հեռացումն է: Մնացած ամեն ինչ այս դեպքում երկրորդական է:

Հուսանք, որ ընդդիմության միավորման այս դրական միտումն առաջիկայում ևս կշարունակվի ու ընտրություններին քաղաքական ընդդիմությունը կներակայանա միացյալ ճակատով, ինչի պարագայում Նիկոլը վերարտադրվելու զրոյական շանս է ունենալու:

Սեփական ամբիցիաների պատճառով՝ քաղաքական ընդդիմության միավորման ճանապարհին կանգնողներն ու ձայներ փոշիացնողները նիկոլից նիկոլ պիտի լինեն, որ նման բան անեն: Նժարին առանց չափազանցության Հայաստանի գոյության հարցն է:

Պնդում եմ հազարերորդ անգամ՝ հունիսի 7-ին Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ է՝ սև կամ սպիտակ ընտրությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան