Ներքին 6 ամիս առաջ - 19:28 04-04-2026

«Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է․ Սերժ Սարգսյան

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ այս պահին «Հայաստան» դաշինքի վարկանիշը իրենցից ավելի բարձր է։ Ըստ նրա՝ հենց սա է եղել պատճառներից մեկը, որ ՀՀԿ-ն այլ մոտեցում է որդեգրել ընտրություններին մասնակցության հարցում։

««Հայաստան» դաշինքի վարկանիշը մեզնից բարձր է։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքից բարձր լիներ, մենք պարտավոր էինք մասնակցել ընտրություններին»,- նշել է Սերժ Սարգսյանը։

Սարգսյանն ասել է նաև, որ ինքը շատ-շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի ընտրությունները․ դա իրենց բոլորի օգուտն է:

Արձագանքելով այն հարցին, թե ՀՀԿ-ն որ ընդդիմադիր ուժին է պատրաստվում տալ իր ձայները՝ երրորդ նախագահը նշել է, որ ընտրողների քվեն իր սեփականություն չէ:

«Ձայները իմ գրպանում չեն, որ հանեմ տամ ընդդիմադիրներին, քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան