Ներքին 6 ամիս առաջ - 13:02 04-04-2026

Իրական էին մեր հաղթանակը, միասնությունն ու հայ տղաների սխրանքները. Սերժ Սարգսյան

2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հայկական բանակը և դիվանագիտությունը միասին ծառայում էին 2 հայկական պետությունների և հայ ժողովրդի շահերին։ Այս մասին ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դրսից ֆինանսավորվող տարբեր կազմակերպություններ կարճ ժամանակ անց սկսեցին նպատակաուղղված հերհուրանքներ տարածել իբր հայկական կողմը ունեցել է մեծաթիվ զոհեր, զինվորները ունեցել են զինամթերքի և սննդի պակաս, զինտեխնիկան ապահոված չի եղել դիզվառելիքով և տարատեսակ վարկաբեկիչ, անհիմն բամբասանքներ ու մեղադրանքներ հայկական բանակի վերաբերյալ:

2018 թվականի իշխանազավթումից հետո՝ բանակի միտումնավոր վարկաբեկման ու թուլացման ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարիչները շարունակեցին տարաբնույթ և զազրելի շահարկումներ, բամբասանքներ ու հերհյուրանքներ տարածել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, հետո ԱԺ-ում ստեղծեցին քննիչ հանձնաժողով ու ստիպված եղան համակերպվեն այն իրողության հետ, որ այդ ամենը սուտ էր, թույն ու զազրախոսություն, իրական էին մեր հաղթանակը, միասնությունն ու հայ տղաների սխրանքները:

Այդ օրերին ժողովուրդը մի ամբողջություն էր, պետությունն՝ իր բանակով, հայրենիքի պողպատե վահանն էր»,-ասել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան