Արտաքին 6 ամիս առաջ - 19:29 03-04-2026

Իրանի բուժհաստատություններին հարվածները խաթարում են բժշկական ծառայություների մատուցումը. ԱՀԿ

Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության ֆոնին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Իրանի բժշկական հաստատությունների վրա իրականացված հարվածների մասին՝ նշելով, որ դրանք խաթարում են բժշկական ծառայությունների մատուցումը և վտանգում մարդկանց առողջությունը։

Այս մասին X հարթակում գրառում է արել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը;

«Իրանում գտնվող «Պաստյոր» ինստիտուտը զգալի վնաս է կրել և անկարող է եղել շարունակել առողջապահական ծառայություններ մատուցել», – նշել է նա գրառման մեջ։

Գեբրեյեսուսը հավելել է, որ ինստիտուտը հիմնադրվել է 1920 թվականին և ավելի քան մեկ դար գործում է բժշկական հետազոտությունների բազմաթիվ ոլորտներում։

Կառույցի երկու բաժինները համագործակցում են ԱՀԿ-ի հետ։

«Բացի այդ, Դելարամ Սինա հոգեբուժական հիվանդանոցը զգալի վնաս է կրել մարտի 29-ի հարվածի պատճառով, իսկ Թոֆիգ Դարու դեղագործական կենտրոնը, որն արտադրում էր դեղամիջոցներ քաղցկեղի և բազմակի սկլերոզի բուժման համար, վնասվել է մարտի 31-ի մեկ այլ հարձակման ժամանակ։ Այս միջադեպերի հետևանքով զոհեր չեն գրանցվել», – նշված է գրառման մեջ։

Գեբրեյեսուսը հավելում է, որ մարտի 1-ից ի վեր ԱՀԿ-ն հաստատել է Իրանում առողջապահական կենտրոնների վրա իրականացված ավելի քան 20 հարձակում, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ վարակիչ հիվանդությունների առողջապահական ոլորտի աշխատակից և Իրանի Կարմիր մահիկի ընկերության անդամ։

«Իրանում և տարածաշրջանում հակամարտությունն ազդում է առողջապահական ծառայությունների մատուցման և առողջապահական հաստատություններում գտնվող բուժաշխատողների, բուժառուների և քաղաքացիական անձանց անվտանգության վրա։ Խաղաղությունը լավագույն դեղամիջոցն է», – եզրափակել է նա։

Օրերես Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով մեծ վնաս է հասցվել «Պաստյոր» ինստիտուտին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի