Արտաքին 6 ամիս առաջ - 20:19 03-04-2026

ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել իսրայելական ավելի քան 50 թիրախի

Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Իսրայելի ավիաբազային և Քուվեյթում ամերիկյան մոտորանավակների տեղակայման վայրին։

Այս մասին հայտարարել Է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

«Ծովային գործողության առաջին մասում բալիստիկ հրթիռների օգնությամբ ոչնչացվել է Շուվեյխ նավահանգստում ամերիկացիների դեսանտային մոտորանավակների տեղակայման վայրը», - ասված է հայտարարության մեջ:

Պահապանների կորպուսը նաև հայտնել է, որ Բահրեյնում ոչնչացրել է AR-327 վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ համակարգը:

Ըստ իրանցի զինվորականների` հարձակման է ենթարկվել նաև իսրայելական «Ռամաթ-Դավիթ» ավիաբազան, որտեղ տեղակայված են իսրայելական F-16 կործանիչները։ ԻՀՊԿ–ի հայտարարության համաձայն` հարձակում է իրականացվել իսրայելական 50 թիրախի ուղղությամբ (այդ թվում` Թել Ավիվում)։

Իրանի բանակն իր հերթին հայտարարել է, որ անօդաչուներով գրոհել է Հորդանանում ամերիկյան զինվորականների տեղակայման վայրերի, ինչպես նաև Քուվեյթի Արիֆջան բազայում ԱՄՆ զրահատանկային բրիգադի տեղակայման վայրի և Բահրեյնի խոշորագույն ալյումինի գործարանի վրա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող