Ներքին 6 ամիս առաջ - 17:30 03-04-2026

Վկայականը բանի տեղ չդրեցին․ Քաղաքապետարանը քանդում է Հրազդան մարզադաշտի սեփականաշնորհված կանգառը

Երևանի քաղաքապետարանը որոշել է քանդել Հրազդան մարզադաշտի տարածքում գտնվող կանգառը, որը փաստաթղթերով արդեն իսկ սեփականաշնորհած է։

Oragir.News-ի հետ զրույցում ընկերության շահերը ներկայացնող անձը նշեց, որ իր սեփական միջոցներով է կահավորել կանգառը։

«Կարող էինք խանութ բացել, կամ այլ նպատակների համար օգտագործել, սակայն կարևորել ենք այն, որ կանգառը ծառայի ժողովրդին»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ խնդիրն առաջացավ այն պահից, երբ քաղաքապետարանի աշխատակիցները ներկայացել և հայտարարել են, որ տարածքն ապօրինի է և պահանջել են տարածքն օրինականացնել:

Նա ընդգծեց, որ երբևէ չի ներկայացրել օրինականացման դիմում և չի ակնկալել որևէ գործընթաց իր սեփական տարածքի համար․ «Տրամաբանական էլ չէ՝ ես ինչո՞ւ պետք է իմ սեփական տարածքի համար դիմեի քաղաքապետին, որ ինչ-որ բան օրինականացնի»։




Փաստաթղթերի թվում են սեփականության վկայականը, հատակագծերը և կադաստրային տվյալները, որոնք ներկայացվել են համապատասխան մարմիններին, սակայն դրանք չեն դիտարկվել, և քանդման աշխատանքները շարունակվել են: Այս խնդրով շահագրգիռ անձը տեղեկացրեց, որ այդ կանգառը կառուցվել է Հրազդան մարզադաշտի նախկին սեփականատիրոջ կողմից։





«Մենք ներկայացրել ենք բոլոր փաստաթղթերը, սակայն քաղաքապետարանը պատճառաբանում է, թե տարածքը համայնքային է: Ես ցույց եմ տալիս սեփականության վկայականը, բայց բանի տեղ չեն դնում», - նշեց նա՝ հավելելով, որ այս գործընթացը տևում է արդեն 1,5 տարի:

Վերջինս անդրադարձավ այդ տարածքում մայթի բացակայությանը, ինչը, ըստ նրա, առաջացել է տարիներ առաջ՝ քաղաքապետարանի կողմից ճանապարհը լայնացնելու հետևանքով։

Նա ասաց՝ տեղեկացել են, որ հիշյալ տարածքի հարցով հարուցվել է քրեական գործ և այն Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ճանաչվել է որպես իրեղեն ապացույց:

«Ինչպես կարող է լինել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն տարածքը ճանաչում է որպես իրեղեն ապացույց, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները գալիս՝ քանդում են այն»,- տարակուսում է մեր զրուցակիցը՝ պահանջելով, որպեսզի քաղաքապետարանը դադարեցնի ապօրինի ներխուժումն իր սեփական տարածք և հարգի սեփականության իրավունքը:

Մեր զրուցակիցը նաև կոչ է անում Հակակոռուպցիոն կոմիտեին միջամտել և կանխել ապօրինի գործողությունները, որոնք հակասում են ընթացիկ քրեական գործի որոշումներին:

Հավելենք, որ Հրազդան մարզադաշտի կանգառի քանդման աշխատանքները դեռ շարունակվում են: Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան