Արտաքին 6 ամիս առաջ - 21:40 02-04-2026

«Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Իրանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանմանն աջակցելու համար

Իրանական «Բուշեր» ատոմակայանից ռուսաստանցի աշխատակիցների տարհանումն իրականացնելու համար Ռուսաստանը լռության ռեժիմ կխնդրի հակամարտող կողմերից՝ այդ թվում՝ Իսրայելից և Իրանից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Ռոսատոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը։

«Իհարկե, տեղափոխման երթուղիները կտրամադրվեն Իսրայելին և ԱՄՆ-ին։ Մենք կխնդրենք, որ կողմերը հետևեն լռության ռեժիմին։ Ցանկանում եմ նաև երկու շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն հայտնել Իրանի կառավարությանը, մեր գործընկերներին՝ ատոմային ոլորտի իրանցի աշխատակիցներին, և Հայաստանի կառավարությանը՝ նախորդ տարհանումներին աջակցելու համար, որովհետև մենք աշխատանքներն իրականացնում ենք Իրան-Հայաստան սահմանով»,- նշել է Լիխաչյովը։

«Ռոսատոմ»-ի ղեկավարը տարհանման հստակ ամսաթիվ չի նշել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի