Ըստ էության 6 ամիս առաջ - 21:30 02-04-2026

Ըստ էության․ Կոմունիստական կուսակցությունը պաշտպանում է Հայ Առաքելական եկեղեցուն․ Երջանիկ Ղազարյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Երջանիկ Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք ներկայումս Կոմունիստական կուսակցության ակտիվության ու քաղաքական դաշտում ազդեցության, կուսակցության առաջնահերթությունների, պրոլետարիատի դիկտատուրայի ձգտելու, եկեղեցու դեմ արշավի ֆոնին Գյումրու Յոթ վերք եկեղեցու այցելելու, եկեղեցու դերի, այս ամենի համատեքստում եկեղեցու մասին Լենինի և Ստալինի գրածներին ծանոթ լինելու, եկեղեցու դեմ արշավի վերաբերյալ Կոմկուսի դիրքորոշումը, Վարդան Ղուկասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի, նրա ազգային բուրժուազիայի ներկայացուցիչ լինելու ու Կոմունիստական կուսակցության ցուցակով համայնքապեետ ընտրվելու, կոմունիստների անուններով անվանակոչված գյուղերի անունները վերանայելու, ընտրություններին մասնակցելու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով եկեղեցու դեմ արշավին,Ղազարյանը նշեց, որ Կոմունիստական կուսակցությունն աջակցում է եկեղեցուն։

«Կոմունիստական կուսակցությունը արդեն ինքն է հետևություններ արել և մեր կանոնադրության մեջ էլ կա, մեր ծրագրում էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ընդունում է Հայ առաքելական եկեղեցին և պաշտպանում է հայ առաքելական եկեղեցուն աղանդավորական մնացած շարժումներից, քանի որ եկեղեցին դարեր շարունակ, երբ որ չենք ունեցել պետականություն, եկեղեցին է պահել, ժողովրդին կրթել է, լեզուն է պահել, մշակույթն է զարգացրել և ազգապահպան գործունեություն է ծավալել եկեղեցին»,- ասաց նա։

Ղազարյանի գնահատմամբ՝ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը բուրժուրազիայի խոշոր ներկայացուցիչ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
09:00 Կոտայքի մարզպետի ամուսինը ևս ԶՊՄԿ֊ում է

Ձեզ գուցե հետաքրքրի