Ներքին 6 ամիս առաջ - 20:19 02-04-2026

Ռոմելա Սարգսյանի հուզիչ տարեդարձը. դերասանուհին կիսվել է ընտանեկան կադրերով

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Այս առիթով նա սոցցանցերի իր էջերում հրապարակել է ջերմ ու հուզիչ մի տեսանյութ, որտեղ պատկերված են տոնական օրվա ամենավառ պահերը՝ ընտանիքի անդամների շրջապատում։

Հատկապես տպավորիչ էր այն դրվագը, երբ դերասանուհին եղբոր փոքրիկի հետ միասին փչում է տորթի մոմերը՝ փոխանցելով անկեղծ ու ջերմ էմոցիաներ։

Հրապարակմանը կից Ռոմելան հանդես է եկել սրտառուչ գրառմամբ՝ երախտագիտություն հայտնելով իր հետևորդներին ու մտերիմներին. «Այսօր իմ օրը մի ուրիշ ջերմություն ու լույս ուներ… Ձեր խոսքերը, շնորհավորանքներն ու ուշադրությունը լցրեցին սիրտս սիրով։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ իմ կյանքում լինելու և ձեր ջերմ էներգիան ինձ փոխանցելու համար։ Ես իսկապես զգացի, թե որքան սիրված ու գնահատված եմ»:

Հրապարակումը վայրկյանների ընթացքում հազարավոր հավանումներ և մեկնաբանություններ է հավաքել։ Հետևորդները չեն խնայել բարեմաղթանքները՝ դերասանուհուն մաղթելով անսպառ սեր, երջանկություն և ստեղծագործական նորանոր վերելքներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»