Ներքին 6 ամիս առաջ - 17:21 02-04-2026

Պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտները պլանավորվածից 30 միլիարդ դրամով ավելի են եղել. ՊԵԿ նախագահ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության այսօրվա նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2026 թվականի 1-ին եռամսյակում պետբյուջեի առաջին եռամսյակի եկամուտների բարձր աճերը պահպանվել են.

«14 տոկոսանոց աճ ունենք՝ անցած տարվա առաջին եռամսյակի նկատմամբ։ Եվ եթե համեմատում ենք երկու ծրագրերի հետ՝ բյուջեի սկզբնական ծրագրի համեմատ, 33 մլրդ դրամով ավելի մուտքեր ունենք, իսկ ճշտված ծրագրի համեմատ ՝ մոտ 30 մլրդ-ով ավելի է, քան սպասվում էր»։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է . «Այդ 30 միլիարդ դրամից 20 միլիարդ դրամն ուղղվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն։ Եվ ես կրկին ուզում եմ, այս առիթ օգտագործելով, շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող քաղաքացիներին և պետական բոլոր այն պաշտոնյաներին, ում աշխատանքի արդյունքում հարկերը հավաքագրվում, գեներացվում են։

Եվ երրորդը՝ ես տեսնում եմ ներքաղաքական կյանքում հարկերի դեմոնիզացիայի թեմա, և ուզում եմ ընդգծել՝ դեմոնիզացնել հարկերը նշանակում է հարվածել պետական եկամուտներին, նշանակում է հարվածել պետության, նշանակում է հարվածել առողջության ապահովագրության համակարգին, նշանակում է հարվածել թոշակների բարձրացման համակարգին, նշանակում է հարվածել դպրոցների կառուցման, մանկապարտեզների կառուցման համակարգին, դեմոնիզացնել հարկեր նշանակում է՝ հարվածել զինված ուժերի և բանակի բարեփոխման, մեր երկրի պաշտպանունակությանը և այլն։

Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև պետական բյուջեն, որ 2017 թվականի հետ համեմատ 2025 թվականին 135 տոկոսով աճ է ունեցել, միշտ չէ, որ մեծ կտորներով է ձևավորվում, շատ փոքր վճարումներից՝ 500 դրամ, 1000 դրամ, 3000 դրամ։ Այո, կան նաև միլիարդներ, բայց ես ուզում եմ, որ մենք այդ փոքր՝ ամեն ՀԴՄ-ի դերը, այս պրոցեսի մեջ ամենևին չթերագնահատենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում