Ներքին 6 ամիս առաջ - 17:39 02-04-2026

Դավաճանում են նաև անթերի խնամված կանանց. Լիանա Վանոյանի կոշտ արձագանքը

Դերասանուհի Լիանա Վանոյանն իր հերթական տեսաուղերձում անդրադարձել է հանրային հնչեղություն ունեցող մի զգայուն թեմայի՝ տղամարդկանց դավաճանություններին և դրա շուրջ ձևավորված կարծրատիպերին։

Առիթը մի քննարկում է եղել, որի ժամանակ կանայք պնդել են, թե տղամարդու դավաճանության հիմնական պատճառը կնոջ՝ առավոտյան ժամերին ոչ պատշաճ արտաքին տեսքն է։ Դերասանուհին կտրականապես հերքել է այս թեզը՝ այն որակելով «հիվանդագին» մոտեցում։

«Կինը պարտավոր չէ ամեն օր արթնանալ բարդ սանրվածքներով ու կորսետներով՝ միայն դավաճանությունից խուսափելու համար»,- նշել է նա։

Ըստ Լիանա Վանոյանի՝ դավաճանությունը պայմանավորված է ոչ թե կնոջ արտաքինով, այլ մի քանի հիմնավոր պատճառներով. Հարգանքի բացակայություն սեփական ընտրության հանդեպ, տնային մթնոլորտը՝ սիրո, համերաշխության և վստահության պակասը, մարդու տեսակը և բարոյական նկարագիրը։

Դերասանուհին շեշտել է, որ բազմաթիվ են դեպքերը, երբ դավաճանում են անթերի խնամված և գեղեցիկ կանանց, հետևաբար՝ արտաքին տեսքը չի կարող հիմք կամ արդարացում հանդիսանալ նման քայլի համար։

Նա հորդորել է հասարակությանը չտարածել և չպարտադրել նմանատիպ սխալ պատկերացումներ, որոնք փորձում են դավաճանության պատասխանատվությունը միակողմանիորեն բարդել կնոջ ուսերին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան