Ներքին Միտք Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:43 01-04-2026

18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում․ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է 18-ամյա Դավիթ Մինասյանի ապօրինի կալանքին․

«Դավիթի՝ 18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում: Ցանկացած բռնություն միշտ դատապարտելի է, պարզապես պետք է դեպքն ամբողջությամբ դիտարկել: Քրեական գործ է հարուցվել, թող քննության առնվի, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է: Հիշեցման կարգով Օրենսգրքով նախատեսված է բացի կալանքից՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ (համակցված) և այլն, բայց Մ. Մարիտրոսյանը կիրառել է միայն կալանք: Գործընկերների հետ միասին մի քանի ժամվա ընթացքում մուտքագրեցինք՝ վերաքննիչ բողոքը և հրատապ միջնորդությունը Գլխավոր դատախազին:

Իրավունքը պետք է գերակայի...

Աստված պահապան մեր ժողովրդին»։

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում