Ներքին Խոսք 6 ամիս առաջ - 19:27 01-04-2026

Պուտին-Փաշինյան հանդիպումը կապված չէ ընտրությունների հետ․ Էդգար Ղազարյան

«Չեմ կարծում, որ Ռուսաստանի նախագահը Փաշինյանի հետ Հայաստանի ներքաղաքական կյանքի իրադարձությունների վերաբերյալ օրակարգ կունենա»,- ասաց Էդգար Ղազարյանը Oragir News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով ապրիլի 1-ին Մոսկվայում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպմանը։

Ղազարյանը հավելեց նաև, որ սա աշխատանքային այցելություն է, որը միշտ էլ կարող է լինել, և չի կարծում, թե այն պայմանավորված է երկու ամիս հետո կայանալիք ընտրությունների հանգամանքով։

Նա նշեց, որ հակված է հավատալ պաշտոնական հաղորդագրություններին, քանի որ երկկողմ հարաբերություններում այս պահին կան շատ խրթին հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն։

Իսկ այն հարցին, թե արդյոք Պուտինը կաջակցի Փաշինյանին առաջիկա ընտրություններում, կամ հնարավոր են արդյոք զիջումներ ռուսական աջակցության դիմաց, Ղազարյանը պատասխանեց. «Որևէ օտար երկրի նախագահ չի կարող միջամտել կամ աջակցել որևէ մեկին, և ինքը նույնիսկ նման մեխանիզմը լավ չի պատկերացնում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում