Ներքին 6 ամիս առաջ - 18:08 01-04-2026

Գյումրիում կվերանորոգվի Խորենացու փողոցը, կիրականացնեն փոսալցում և հարթեցում

Գյումրիում կվերանորոգվի Խորենացու փողոցը, կիրականացնեն փոսալցում և հարթեցում։ Գյումրիի ավագանու այսօրվա արտահերթ նիստի կարևոր հարցերից մեկն էլ ծայրամասային Անի թաղամասի սկզբնամասում գտնվող Մովսես Խորենացի փողոցի վերանորոգման հարցն էր։

«Բոլորս տեսնում ենք, թե Անի թաղամասում ինչ անմխիթար վիճակ է, և քաղաքապետարանը որոշել է փոսավերանորոգման աշխատանքներ կատարել»,- հայտարարեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ Ավետիս Առաքելյանը։

Oragir.News-ը պարբերաբար անդրադարձել է Անի թաղամասի փողոցների անմխիթար վիճակին։ Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունում Մովսես Խորենացի փողոցի խնդիրը ներկայացվել է, բայց դեռևս հարցական է մնում՝ փողոցը կներառվի՞ ծրագրում, այս փողոցում արդյո՞ք կիրականացվեն հիմնանորոգման աշխատանքներ։

«Քաղաքապետարանը սկսի՞ փոսավերանորոգման աշխատանքները, մինչև հասկանան, կառավարությունը նախատեսի, ինչ կլինի այս փողոցի հետ, և այդ ժամանակ կապիտալ նորոգի»,- ասաց Առաքելյանը։

Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանը ասաց, որ կողմ է Ավետիս Առաքելյանի առաջարկությանը․ «Ես էլ եմ կողմ, որ անհրաժեշտություն կա փոսային նորոգման աշխատանքներ անելու, որպեսզի բարելավվի փողոցի վիճակը։ Հետագայում, եթե ընդգրկվի ծրագրի մեջ, շատ ավելի լավ։ Եկեք այդ ծրագիրը կյանքի կոչենք և կատարենք փոսային նորոգման աշխատանքները, որպեսզի մեր քաղաքացիների համար այդ փողոցով երթևեկելը դառնա հարմարավետ և անվտանգ»։

Որոշումն ընդունվեց միաձայն, իսկ թե երբ կսկսվեն այդ աշխատանքները, այս պահին հայտնի չէ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով