Արտաքին 6 ամիս առաջ - 16:35 01-04-2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի և ԱՄՆ բազաների ուղղությամբ ավելի քան 100 hրթիռ արձակելու մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուրսը հայտարարել է 100 ծանր հրթիռի, անօդաչու թռչող սարքերի և առնվազն 200 ռեակտիվ արկի կիրառմամբ Իսրայելին և Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաներին հարվածներ հասցնելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համակցված գործողություններ են իրականացվել Էյլաթում, Թել Ավիվում և Բնեյ Բրակում գտնվող թիրախների ուղղությամբ՝ ընդդեմ սիոնիստական ​​ահաբեկչական ռեժիմի ռազմական օբյեկտների և ուժերի կուտակումների»,- գրված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ հարվածների ընթացքում թիրախավորվել է Բահրեյնում ԱՄՆ ահաբեկչական բանակի ուժերի թաքստոցը, որտեղ գտնվում էր շուրջ 80 մարդ, ինչպես նաև ուղղաթիռների խումբը Քուվեյթի Ալ-Ադիրի բազայում։

«Հարվածի հետևանքով մեկ ուղղաթիռ ոչնչացվել է, իսկ մյուս ուղղաթիռներին լուրջ վնաս է հասցվել»,- հավելել են ԻՀՊԿ-ում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»