Ներքին 6 ամիս առաջ - 22:56 31-03-2026

ՔՊ-ականների` բուժհիմնարկների տնօրեն դառնալուց հետո աշխատավարձերը կրկնապատկվել են

Վերջին 2-3 տարում Գյումրիում գործող պետական բուժհաստատություններում առանցքային պաշտոնները ավանդաբար տրվում են ՔՊ-ականներին։

Oragir.News-ը օրերս ներկայացրել էր Գյումրիի պոլիկլինիկաների ՔՊ-ական տնօրեն, փոխտնօրեններին։ Ոչ միայն այս մարդիկ պաշտոններ են ստացել, այլ նաև շեշտակիորեն փոխվել է նրանց աշխատավարձի չափը։ Այսինքն՝ նոր տնօրեն, լրիվ նոր չափի աշխատավարձով։

Oragir.News-ը ներկայացնում է Գյումրիի պոլիկլինիկաների տնօրենների աշխատավարձի փոփոխությունը 2020-2024 թթ.:

Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայում 2020թ. մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ տնօրենի աշխատավարձի չափ է սահմանվել 224.000 դրամ։ 2021 թ. Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ այս բուժհաստատության տնօրենի աշխատավարձը ավելացել է 56.000 դրամով, այսինքն՝ 280.000 դրամ։

2022 թ., երբ Շիրակի մարզպետը Նազելի Բաղդասարյանն էր, աշխատավարձի այս չափը շարունակում է անփոփոխ մնալ։ 2023 թ. Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի որոշմամբ այս բուժհաստատությունում տնօրենի աշխատավարձ սահմանվում է 360.000 դրամ։

Նշենք, որ 2023թ. հոկտեմբերից այս բուժհաստատության տնօրենը Խաչիկ Գալստյանն է, ով մասնագիտությամբ վիրաբույժ է, ակտիվ կուսակցական։ 2024 թ. Շիրակի մարզպետի որոշմամբ Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկայի տնօրենի աշխատավարձի չափ սահմանվում է 700.000 դրամ, ընդ որում՝ այս չափը սահմանվել է նաև մյուս պոլիկլինիկաների համար։

Բեռլին պոլիկլինիկայում 2020-2022 թթ. տնօրենի աշխատավարձի չափը նույնն է մնացել՝ 380.000 դրամ, 2023-ին՝ 456.000 դրամ, իսկ 2024-ին՝ 700.000 դրամ։ Իտալական, Գրիգոր Նարեկացի և 2-րդ պոլիկլինիկաները ևս անցել են այս նույն շրջափուլերով։

Այս խոշոր երեք պոլիկլինիկաներում էլ Դավիթ Առուշանյանի որոշմամբ 2024 թ. տնօրենի աշխատավարձը սահմանվել է 700.000 դրամ։ ՔՊ-ականները այսքանով չեն սահմանափակվել. գյուղական բնակավայրերի բուժհաստատություններում ևս իրենց յուրայիններն են պաշտոններ զբաղեցնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով