Ներքին 6 ամիս առաջ - 22:42 31-03-2026

Դավիթն ունի հատուկ խնամքի կարիք․ երկվորյակ եղբայրների մայրը նամակով դիմել է դատարանին

Դավիթ և Միքայել Մինասյանների մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակ է գրել դատարանին, որն այժմ քննում է Դավիթի խափանման միջոցի հարցը։

Մոր նամակում, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի դատարան, Գայանե Մինասյանս հանդիսանալով Դավիթ Մինասյանը մայրը, խնդրում եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ։

Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։

Ինքս լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա հոգ եմ տանում նրա առողջության մասին, այդպիսով որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18 ամյա տղայիս առողջական վիճակը իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ։

Հավաստիացնում եմ, որ ես և իմ ընտանիքը պատրաստ ենք աջակցել դատարանի անաչառ քննությանը, ուստի կրկին խնդրում եմ ընդառաջել ինձ և թույլ տալ որդուս խնամել տանը՝ մինչ հիմնական դատավարությունը։

Շնորհակալություն
Հարգանքով՝ Գայանե Մինասյան»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով