Ներքին 6 ամիս առաջ - 19:00 31-03-2026

53.4 մլն արտոնություններ և 25 մլն դրամաշնորհներ․ ԱՆ-ն աջակցում է Անահիտ Ավանեսյանի ամուսնու ընկերությանը

Oragir.News-ն ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության աշխատակցից, ով պնդում է, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերածել է նախարարությունը կոռումպացված ընտանեկան բիզնեսի։

«Անահիտ Ավանեսյանի վերաբերյալ արդեն հայտնի փաստերից բացի, նկատել եմ նոր սխեմաներ, կապված իր ամուսնու հետ։ Ուղղակի այն ինչ կատարվում է մեր նախարարությունում, անցել է բոլոր սահմանները։
Պետպատվերների մեծամասնությունն իրականացվում է իր մորը պատկանող «Արֆարմացիա» ընկերության կողմից։ Վերջին տարվա ընթացքում ավելի քան 83 միլիոն դրամի պայմանագիր է կնքվել։ Գիտեմ, որ վերջերս ԶԼՄ-ներն արդեն անդրադարձել են տվյալ իրավիճակին, բայց, ցավոք, անգամ այդ հանրային արձագանքը ոչինչ չի փոխել։ Միևնույն է՝ ամեն ինչ արվում է սեփական բիզնես-շահերից ելնելով, ինչն ազդում է թե՛ դեղորայքի, թե՛ սպասարկման որակի վրա»,- մեզ հետ զրույցում պատմեց ԱՆ աշխատակիցը, ով ցանկացավ անանուն մնալ։

Ըստ նրա՝ Անահիտ Ավանեսյանն իր լծակներն օգտագործելով, օգնում է ամուսնուն պատկանող ընկերություններին արտոնյալ դիրք ունենալ շուկայում։

«Օրինակ՝ սարքավորումների մատակարարման շրջանակներում 53,4 միլիոն դրամի չափով հարկային արտոնություններ և պետության կողմից ավելի քան 25 միլիոն դրամ դրամաշնորհներ ստանալ, առանց ինչ որ հանգամանքի։ Մենք չենք ընդունում այն, որ մեր ժողովուրդը պետք է տուժի նախարարի սեփական շահերի պատճառով և հոգնել ենք աշխատել ընտանեկան բիզնեսի առաջխաղացման նպատակով, մենք ուզում ենք արդար Առողջապահության նախարարություն և արդար ղեկավար»,- մանրամասնեց նա։

Oragir.News-ի զրուցակիցը մեզ տրամադրել է նաև վերջին տարում «Արֆարմացիա» ընկերության վերջին կնքված մի քանի պայմանագրերի պաշտոնական հղումներ, ինչպես նաև պետական պայմանագրերի գրանցման համակարգից 4 դրամաշնորհների լուսանկարը:



Oragir.News-ը խնդրի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Առողջապահության նախարարությունից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի