Արտաքին 6 ամիս առաջ - 23:43 30-03-2026

Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի երկու խաղաղապահ

Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) երկու խաղաղապահ զոհվել է երկրի հարավում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ասվում է ՄԱԿ-ի առաքելության հայտարարության մեջ, հաղորդում է CNN-ը։

UNIFIL-ը հայտնել է, որ ևս երկու խաղաղապահ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է։

Առաքելությունը սա անվանել է իր անձնակազմի հետ կապված երկրորդ մահացու միջադեպը վերջին 24 ժամվա ընթացքում։

Ըստ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի՝ զոհված խաղաղապահներն Ինդոնեզիայի քաղաքացիներ էին։

Առաքելության հայտարարության մեջ ասվում է, որ հետաքննություն է սկսվել միջադեպի հանգամանքները պարզելու համար։ Հայտարարության մեջ չի նշվում, թե հատկապես ով է մեղավոր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»