Ներքին 6 ամիս առաջ - 18:48 30-03-2026

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» վաղը դաշինք կկազմի՝ հուշագիր ստորագրելով քաղաքական 2 ուժի հետ. Ազատություն

Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը վաղը քաղաքական 2 ուժի հետ հուշագիր կստորագրի՝ հայտարարելով «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին:

«Ազատության» տեղեկություններով՝ քաղաքական այդ 2 ուժերի մեջ չեն ոչ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսը և ոչ էլ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանը»:

«Ուժեղ Հայաստանը» որոշել է դաշինք կազմել այնպիսի ուժերի հետ, որոնք անցած ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված չեն եղել:

Այն, որ այդ ուժերը հանրության լայն շերտերին այնքան էլ ծանոթ չեն, իր խոսքում նախօրեին ակնարկել էր նաև կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը. «Այսօր մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ուժեղ Հայաստան»:

Թե որո՞նք են այդ ուժերը և ինչո՞ւ է Սամվել Կարապետյանի ընտրությունը կանգ առել հենց նրանց վրա, կուսակցության անդամներից Գոհար Մելոյանն այսօր չցանկացավ փակագծեր բացել, նշելով, սակայն, որ այդ դաշինքով «համագործակցության դռները չեն փակում»:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան