Ներքին 6 ամիս առաջ - 17:36 30-03-2026

Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տրամադրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մարտի 23-29-ը։

Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները, սակայն դժվարեցրել են դաշտային աշխատանքները։

Արարատյան դաշտում դիտվել է ծիրանենու մասսայական ծաղկում, դեղձենու բողբոջները բացվել են։ Հովտային շրջաններում աշնանացան ցորենը ցողունակալել է, նախալեռնային շրջաններում այն գտնվել է հանգուցային արմատների և թփակալման փուլերում, պտղատուների բողբոջները բացվել են, դիտվել է առվույտի ցողունի աճ։

Առանձին լեռնային շրջաններում աշնանացան ցորենի վեգետացիան վերսկսվել է: Աշնանացանի թփակալման հանգույցում վտանգավոր ջերմաստիճաններ չեն գրանցվել: Առանձին լեռնային շրջաններում հողը սառած է եղել 6-12 սմ խորությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով