Արտաքին 6 ամիս առաջ - 14:23 30-03-2026

Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի

Հորմուզի նեղուցով նավերի անցումը կդառնա վճարովի նոր օրենքին համապատասխան, որը մոտ ժամանակներս կընդունի Իրանի խորհրդարանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին:

«Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը: Շուտով Մեջլիսի կողմից օրինագծի ընդունմամբ նոր համակարգ կգերիշխի այդ ջրուղու նկատմամբ: Անվտանգության ապահովումն ու նավերին ծառայությունների տրամադրումը կիրականացվեն տուրքերի միջոցով (նեղուցով անցման համար), որոնք նախատեսված են օրինագծով»,- մեջբերել է նրա խոսքը SNN հեռուստաալիքը:

Մարտի 26-ին Իրանի խորհրդարանի հանրային բարեկարգման հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ռեզայի Քուչին հայտնել էր, որ երկրի խորհրդարանը կընդունի օրենք Հորմուզի նեղուցով նավերի անցման համար վճարի գանձման մասին:

Մարտի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը թույլ է տվել Հորմուզի նեղուցով անցումը բարեկամ երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Հնդկաստանին, Իրաքին, Չինաստանին և Պակիստանին:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Թեհրանը պատասխանեց՝ հարվածելով Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի 1 ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե դադարել է, ինչի հետևանքով նավթի գինը կտրուկ աճել է։ Մինչև պատերազմը Brent տեսակի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմում էր 70 ԱՄՆ դոլար, այժմ այն հասել է 116 ԱՄՆ դոլարի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան