Ներքին 6 ամիս առաջ - 12:47 30-03-2026

ՀՀ-ին պետք է ղեկավար, ով ոչնչի կարիք չունի, իր հայրենասիրությունից դրդված պետք է աշխատի. Նարեկ Կարապետյան

Հայաստանին պետք է ղեկավար, ով կարիք չունի ֆինանսական ոչ մի բանի, պետք է ղեկավար, ով միայն հայրենասիրությունից դրդված, իր հայրենիքի փառքից դրդված պետք է աշխատի:

Այս մասին Գավառում՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Ով ունի բարեկամ դրսում, այդ մարդկանց, որ հարցնում եք՝ իրենք կարոտո՞ւմ են իրենց հայրենիքը, հայրենասե՞ր են:

Շատերն ասում են՝ Սամվել Կարապետյանը Ռուսաստան է գնացել, այնտեղ է հարստացել, ուրիշ երկրներում է հարստացել, իսկ ձեր բարեկամության մեջ կա՞, որ Ռուսաստան չի գնացել, ու կա՞ մարդ, որ գնալով իր հայրենասիրությունն իջել է: Ավելի՞ չէ մեծանում սփյուռքում ապրելով, ավելի՞ չես կարոտում հայրենիքը»,-նշել է նա։

Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ-ն առաջնորդության խնդիր ունի, իսկ Կարապետյանն Աստծո տված ճանապարհով եկել է, հանդես է գալիս որպես ՀՀ վարչապետի թեկնածու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով