Արտաքին 6 ամիս առաջ - 12:28 30-03-2026

Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ

Իրանում պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության, վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։

Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի մշակույթի նախարարությանը:

«Վնասված պատմական օբյեկտների թիվը ավելացել է՝ հասնելով 131-ի։ Սա վկայում է վնասների աճող մասշտաբների և մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության անհապաղ միջամտության ու ուշադրության անհրաժեշտության մասին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Վնասվել են Իրանի 64 զբոսաշրջային օբյեկտ, ներառյալ հյուրանոցներ, սպասարկման և կենցաղային համալիրներ, զբոսաշրջային գործակալություններ և հանրային սննդի ձեռնարկություններ 10 նահանգներում։ Մշակույթի նախարարությունը նաև հայտարարել է, որ վնասվել է Իրանի 50 թանգարան, այդ թվում՝ Սաադաբադ պալատական համալիրի 14 թանգարանները և Գոլեստան պալատի համալիրի մեջ մտնող 7 թանգարանները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան